Իդլիբ նահանգում Սիրիայի բանակի և ահաբեկիչների միջև ընթացքող մարտերի հետևանքով հայ զինվոր է զոհվել։ Այս մասին հայտնում է«Արևելք»-ը՝ հղում անելով Հալեպի իր աղբյուրներին»
Հայազգի զինծառայողը 32-ամյա Ժան Քէթէնճեան է և ըստ աղբյուրի՝ նա զոհվել է ռազմավարական նշանակություն ունեցող Սարաղեպ գավառի մոտ ընթացքող մարտերի ժամանակ։
Նախնական տվյալներով՝ հայազգի զինծառայողն ունեցել է գնդապետի կոչում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







