Թուրքիայի արևելյան Բահչիսարայ շրջանում ձնահոսքի հետևանքով զոհվել է փրկարարների խումբը: Այն որոնողափրկարարական գործողություն է իրականացրել՝ նախօրեին երեկոյան տեղի ունեցած ձնահոսքի ժամանակ արգելափակված երկու մարդկանց գտնելու նպատակով, հաղորդում է Hurriyet Daily News-ը: Զոհվել է ավելի քան 30 մարդ, այդ թվում ՝ անվտանգության ծառայության աշխատակիցներ, ևս 53-ը վիրավորվել են:
Ավելի վաղ՝ չորեքշաբթի օրը, ձնահոսքը ծածկել էր երեք միկրոավտոբուս՝ սպանելով 5 մարդու։ Անկարայից տեղի փրկարարներին օգնության է մեկնել ռազմական ինքնաթիռ՝ ոստիկանության հատուկ ստորաբաժանման 75 աշխատակիցներով, փրկարար ծառայությունների 10 աշխատակիցներով և օդանավում հատուկ սարքավորումներով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







