Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:39

Արցախյան պատերազմին մասնակցելու համար թուրք մասնագետներ են պարգևատրվել

Օգոստոսի 21-ին Թուրքիայի Ամասիա նահանգում երկրի ղեկավարության կողմից մեդալներով են պարգևատրվել Թուրքիայի ՌՕՈւ 5-րդ ավիացիոն հրամանատարության անձնակազմի 10 ներկայացուցիչ։ Հանձնված մեդալները թուրք մասնագետներին տրվել են «Ադրբեջանի պատերազմին ծառայության» համար, ինչը ևս մեկ վկայություն է Թուրքիայի՝ Արցախյան պատերազմին Ադրբեջանի կողմից մասնակցելու մասին։ Այս մասին գրում է Razm.info-ն։

«Ադրբեջանի պատերազմին ծառայության» համար պարգևատրված թուրք մասնագետները
Պարգևատրվածների մի մասն, ամենայն հավանականությամբ, թուրքական F-16 կործանիչների օդաչուներ են։ F-16-երի պատերազմում ներգրավվածության մասին հայտնի էր նույնիսկ դեռ պատերազմի ընթացքում։

Մեդալ ստացած թուրք մասնագետները Թուրքիայի ՌՕՈւ 5-րդ ավիացիոն հրամանատարությունից են, որի կազմի մեջ են մտնում 151, 152 և 153-րդ էսկադրիլիաները։ Ինչպես ավելի վաղ Razm.info-ն գրել էր «Թուրքիայի մասնակցությունը պատերազմին. Մաս Ա. F-16-եր» հոդվածում, պատերազմին նախորդող ժամանակահատվածում և դրա ընթացքում Ադրբեջանում եղել էին այս էսկադրիլաների ինքնաթիռներ։ 2020թ. սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմից առաջ թուրքական F-16 կործանիչները ժամանել էին Ադրբեջան։ Այն ժամանակ որպես պատրվակ նշվել էր համատեղ զորավարժություններին մասնակցությունը։

Թուրքիայի ՌՕՈւ 151-րդ էսկադրիլայի 91 — 0022 և 89 — 0043 կողային համարներերով F-16 կործանիչները Գյանջայի օդանավակայանում. 2020թ. հուլիս:Թուրքիայի ՌՕՈւ 151-րդ էսկադրիլայի 91 ” 0022 և 89 ” 0043 կողային համարներերով F-16 կործանիչները Գյանջայի օդանավակայանում. 2020թ. հուլիս:

Թեև առաջին անգամը չէր, որ Ադրբեջան էին ժամանում թուրքական F-16 կործանիչները, սակայն զորավարժությանը մասնակցելու պատրվակով ժամանած այս խումբը առանձնանում էր նրանով, որ դրա կազմում կային Թուրքիայի ՌՕՈւ 151-րդ և 152-րդ էսկադրիլաներին պատկանող ինքնաթիռներ: F-16-երը թեև բազմաֆունկցիոնալ կործանիչներ են և կարող են կատարել տարբեր առաջադրանքներ, սակայն ինքնաթիռների մեծ պարկ ունեցող երկրներում, այդ թվում և Թուրքիայում, էսկադրիլաներն ունենում են որոշակի «մասնագիտացում»: Այս կերպ՝ Ադրբեջան ժամանած 151-րդ, 152-րդ էսկադրիլաների ինքնաթիռները մասնագիտացած են հակառակորդի ՀՕՊ-ը ճնշելու գործում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+