Թուրքիայի Սև ծովի ափին գտնվող Կաստամոնու, Սինոփ և Բարթին նահանգներում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների և սելավների զոհերի թիվը հասել է 70-ի, տասնյակ մարդիկ անհետ կորած են համարվում:
Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն՝ վկայակոչելով Թուրքիայի արտակարգ իրավիճակների և բնական աղետների վարչությունը (AFAD):
Կիրակի օրը հաղորդվել էր 64 մահվան մասին: Նաև հաղորդվել է, որ տարերային աղետից տուժել է 284 մարդ, 76-ը համարվում է անհետ կորած:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







