Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:41

Թուրքիայի բնական աղետները կտրուկ նվազեցրել են իշխող քաղաքական ուժերի վարկանիշը

Թուրքական «Aksoy Araştırma» ընկերությունը փորձել է պարզել՝ ում կընտրեն քաղաքացիները, եթե այս կիրակի այդ երկրում ընտրություններ լինեն, հայտնել է Ermenihaber-ը։

Ըստ անցկացված հարցումների, ինչպես պարբերականն է հայտնում՝ վերջին շաբաթների ընթացքում Թուրքիայում մոլեգնող բնական աղետներն ու դրանց դեմ իշխանությունների անբավարար պայքարը լուրջ ազդեցություն են ունեցել ընտրողների դիրքորոշման վրա։ Մասնավորապես՝ իշխող «Հանրապետական դաշինքի» դիրքերը զգալիորեն նահանջել են։

Հարցումների մասնակիցների միայն 38․6 տոկոսն է նշել, որ այս շաբաթ ընտրություններ կազմակերպվելու դեպքում իր քվեն կտար իշխող դաշինքին։ Իսկ 42 տոկոսը նախապատվություն է տվել «Millet» դաշինքին։ Այս երկու դաշինքներից ոչ մեկի կազմի մեջ չմտնող «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությանն (ԺԴԿ-HDP) իր քվեն տալու պատրաստակամություն է հայտնել մասնակիցների 9․3 տոկոսը։ Հարցվածների 13․8 տոկոսն էլ նշել է, որ դեռ չի կողմնորոշվել կամ նախընտրում է չբարձրաձայնել, թե ում կընտրեր։

«Հանրապետական դաշինքի» անդամ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը (ԱԶԿ-AKP) նախապատվություն է տվել ընտրողների 30․6 տոկոսը, դաշինքի մեկ այլ անդամի՝ «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) օգտին քվեարկելու պատրաստակամություն է հայտնել ընտրողների 8 տոկոսը։ Իսկ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը (ԺՀԿ-CHP) ստացել է պոտենցիալ ընտրողների 28․7 տոկոսի աջակցությունը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+