Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հունիսի 30-ին կայցելի Անթալիա ՝ բանակցելու իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:
«Անթալիայում բանակցությունների ընթացքում նախատեսվում է շոշափել երկկողմ և միջազգային օրակարգի թեմաների լայն շրջանակ: Կքննարկվեն իրավիճակները Անդրկովկասում, Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում, Աֆղանստանում, Ուկրաինայում, Կենտրոնական Ասիայում, Արևելյան Միջերկրական ծովում և Սևծովյան տարածաշրջանում», — ասվում է հայտարարության մեջ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







