Թեհրանում նավթավերամշակման գործարանի վթարային գծերից մեկում հրդեհ է բռնկվել. այս մասին հայտնում է Mehr գործակալությունը:
Դեպքի վայր են ժամանել շտապօգնության ու փրկարար ծառայության աշխատակիցները:
Թեհրանի հակաճգնաժամային կառավարման ղեկավար Մանսուր Դարաջատին հայտնել է, որ «խողովակներում առկա վառելանյութը պետք է ամբողջությամբ այրվի, որպեսզի հնարավոր լինի ամբողջությամբ մարել հրդեհը»:
Տեղեկություններ զոհերի մասին չկան:
Հրդեհի պատճառները չեն հստակեցվում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







