Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:55

Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդները պետք է սովորեն ապրել կողք կողքի. Ալիև

Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդները պետք է կարողանան ապրել կողք կողքի։ Այդ մասին  ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Հարավային Կովկասի զարգացմանն ու համագործակցության հեռանկարներին նվիրված կոնֆերանսի ժամանակ։

«Ադրբեջանը բաց է համագործակցության համար, բաց է ընդհանուր ապագայի պլանավորման համար, որովհետև մենք հարևաններ ենք, անկախ նրանից դա մեզ դուր է գալիս, թե` ոչ։ Մենք պետք է ապրենք կողք կողքի և մենք պետք է սովորենք ապրել կողք կողքի»,- հայտարարել է Ալիևը։

Զուգահեռաբար նա նշել է, որ դա հեշտ չէ։ «Կան էմոցիաներ, բայց քաղաքական գործիչների դերը նրանում է, որ պաշտպանեն քաղաքական օրակարգը և բացատրեն, որ միայն շփումների, փոխգործակցության միջոցով հնարավոր է ապահովել տարածաշրջանի զարգացումը, խաղաղությունն ու անվտանգությունը»,- նշել է Ալիևը։

Բացի այդ, Ալիևը հայտարարել է, որ հույս ունի, որ արտահերթ ընտրություններից հետո Հայաստանի նոր կառավարությունը սերտ կհամագործակցի Բաքվի հետ։ 

Վերջինս հայտնել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը հնարավոր է։ Ըստ նրա՝ դրա համար անհրաժեշտ է պաշտոնական Երևանի քաղաքական կամքը։ Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ խաղաղության պայմանագիրը կնպաստի հարավկովկասյան երեք երկրների միջև ազատ առևտրի իրականացմանը։

Բացի այդ, Ալիևը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է էներգառեսուրսներ մատակարարել Հայաստան, ինչպես դա եղել է Խորհրդային միության ժամանակ։ «Կարծում եմ, որ Հարավային Կովկասում կա համագործակցության շատ մեծ պոտենցիալ, օրինակ, էներգետիկայի ոլորտում։ Ադրբեջանը կարող է դառնալ դեպի Հայաստան էներգակիրների մատակարար։ Դա հնարավոր է և դա եղել է Խորհրդային միության ժամանակ»,- նշել է Ալիևը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+