Սիրիայի Համա նահանգում երկու ականների պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը ՝ վկայակոչելով «Ալ Իհբարիա» հեռուստաալիքը:
Ականները տեղադրվել են նահանգի ճանապարհներից մեկի եզրին։
Ըստ բերված տվյալների՝ զոհվել է առնվազն 18 մարդ, հստակ թիվը ճշտվում է։ Պայթյունի հետևանքով կան տուժածներ, նրանց թիվը չի նշվում։
Նախնական տեղեկատվության համաձայն՝ ականները տեղադրվել են «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների կողմից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







