Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մասնագետների կողմից 2021թ. հունվարի 11-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ դիտանցման (04.01.2021թ.) համեմատ արձանագրվել է 17 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն` 12 գնաճ և 5 գնանկում: Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը:
«Մասնավորապես, միջին գնաճ արձանագրվել է հետևյալ ապրանքատեսակներում. սոխ 1կգ` 50 դրամ (25%), կաթնաշոռ 100գր` 11 դրամ (6.0%), կաթ 1լ` 19 դրամ (5.6%), բժշկական ձեռնոց զույգ` 3 դրամ (5%), վարունգ 1կգ` 50 դրամ (5%), թթվասեր 200գր` 11 դրամ (4.5%), մածուն 500գր` 10 դրամ (4.1%), ոսպ 1կգ` 26 դրամ (4.5%), շաքարավազ 1կգ` 4դրամ (1.0%), պանիր «Չանախ» 1կգ` 21 դրամ (1%), թեյ 100 գր` 4 դրամ (0,5%), ալյուր 1կգ` 1 դրամ (0,3%) ապրանքատեսակների համար:
Միջին գնանկում արձանագրվել է հետևյալ ապրանքատեսակներում. ադամաթուզ 1կգ` 100 դրամ (12.5%), մակարոն 400 գր` 5 դրամ (2.1%), բրինձ սպիտակ երկարահատիկ 1 կգ` 6 դրամ (1.2%), ձու 1 հատ` 1 դրամ (1.2%), կարագ 200 գրամ` 9 դրամ (0.9%) ապրանքատեսակների համար:
Գնաճի դեպքում գնային փոփոխություններ արձանագրած ապրանքային շուկաներում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտներ առկա են կաթնամթերքի շրջանառության ոլորտում («Կաթ», «Թթվասեր», «Կաթնաշոռ», «Մածուն»), իսկ գնանկման դեպքում` «Ադամաթուզ» և «Հավի ձու» ապրանքային շուկաներում: Նշված փոփոխությունների գնային քաղաքականության հիմնավորվածությունը պարզելու նպատակով հանձնաժողովն իրականացնում է համապատասխան ուսումնասիրություններ»,-ասված է հաղորդագրության մեջ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







