Վրաստանում ուրբաթ օրվա դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 23 նոր դեպք է հայտնաբերվել, 17 հիվանդ ապաքինվել է, հաղորդում է կառավարության հատուկ կայքը՝ stopcov.ge-ն։
Ըստ կայքի՝ այդ ժամանակ երկրում հաստատվել է նոր տեսակի կորոնավիրուսի վարակի 1 306 դեպք: Բուժվածների ընդհանուր թիվը կազմում է 1085։ Կարանտինի ռեժիմում գտնվում է 7635 քաղաքացի, իսկ ստացիոնար հսկողության տակ՝ 334: Դրա հետ մեկտեղ, Վրաստանի 41 քաղաքացի բուժման է տեղափոխվել արտասահմանից: Կորոնավիրուսի նոր տեսակից երկրում մահացել է 17 հիվանդ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







