Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվը կազմել է 5 118, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 892 654-ի, հայտնում են նոր կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից:
Շտաբի տվյալներով՝ արդեն 9-րդ օրն է՝ օրական աճը չի գերազանցում 0,6%-ը։
Անցած օրվա ընթացքում հիվանդանոցից դուրս գրված հիվանդների թիվը, որոնց մոտ ավելի վաղ կորոնավիրուս էր ախտորոշվել, կազմել է 3 259: Կորոնավիրուսային վարակից բուժվել է ընդամենը 696 681 մարդ։
COVID-19-ից մահացածների թիվը մեկ օրում կազմել է 70, ամբողջ ընթացքում մահացել է 15001 մարդ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







