Իրանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 300 հազարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստ»-ին՝ վկայակոչելով առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սիմա Սադաթ Լարիին:
Անցած օրվա ընթացքում երկրում կորոնավիրուսով վարակման 2621 նոր դեպք է բացահայտվել, մահացել է 226 մարդ։
Համաճարակի սկսվելուց ի վեր վարակվածների ընդհանուր թիվը հասել է 301 530-ի, մահացել է 16 569 մարդ:
Բուժվածների թիվը հասել է 261 200-ի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







