Վրաստանում կորոնավիրուսի 5 նոր դեպք է հայտնաբերվել, հայտնում է վրացական Առաջին ալիքը։
Կայքի տվյալներով՝ մինչ այս Վրաստանում հաստատվել է նոր կորոնավիրուսի 1160 դեպք։ Ապաքինվել է ևս 6 հիվանդ, ապաքինվածների ընդհանուր թիվը 935 է։
Դրա հետ մեկտեղ, Վրաստանի 41 քաղաքացի բուժման է տեղափոխվել արտասահմանից:
Նոր կորոնավիրուսից երկրում մահացել է 17 հիվանդ։
Կարանտինի ռեժիմով գտնվում է 6489 քաղաքացի, իսկ ստացիոնար հսկողության տակ ՝ 337:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







