Իրանի զինծառայողները չորեքշաբթի զորավարժությունների ժամանակ երկրի տակից բալիստիկ հրթիռների արձակում են իրականացրել, հաղորդում է Tasnim գործակալությունը:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ), որը Իրանի զինված ուժերի մաս է կազմում, Պարսից ծոցի շրջանում և Օրմուզի նեղուցի արևմտյան մասում ձեռնամուխ է եղել «Մեծ մարգարե – 14» կոդային անվանմամբ վարժանքների եզրափակիչ փուլին՝ ռազմածովային և աերոտիեզերական ուժերի մասնակցությամբ:
Զորավարժությունների երկրորդ օրվա ընթացքում իրանցի զինվորականները, գործակալության տվյալներով, բալիստիկ հրթիռների հաջող արձակում են իրականացրել գետնի տակ գտնվող արձակման կայանքներից:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







