Վրաստանում կորոնավիրուսի 10 նոր դեպք է հայտնաբերվել, փոխանցում է վրացական Առաջին ալիքը։
Կայքի տվյալներով՝ մինչ այս Վրաստանում հաստատվել է նոր կորոնավիրուսի 1155 դեպք։ Ապաքինվել է ևս 5 հիվանդ, ապաքինվածների ընդհանուր թիվը 929 է։
Դրա հետ մեկտեղ, Վրաստանի 41 քաղաքացի բուժման է տեղափոխվել արտասահմանից:
Նոր կորոնավիրուսից երկրում մահացել է 16 հիվանդ։
Կարանտինի ռեժիմում գտնվում է 6489 քաղաքացի, իսկ ստացիոնար հսկողության տակ՝ 337:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







