Armenia Today-ը ներկայացնում է Հարավային Կովկասի և սահմանակից պետություններում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվելու տվյալները հուլիսի 25-ի առավոտյան դրությամբ:
Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 36,613-ի, հիվանդներից 25,734-ն արդեն բուժվել է, մահացել է 692 մարդ։
Արցախում արձանագրվել է կորոնավիրուսի 193 դեպք, ապաքինվել է 147-ը։
Վրաստանում գրանցվել է վարակման 1,104 դեպք, մահացել է 16 մարդ, հիվանդներից 912-ն արդեն բուժվել են:
Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 29,312 դեպք, 400 մարդ մահացել է, 21,547-ը՝ ապաքինվել:
Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 224,252 դեպք, ապաքինվել է՝ 207,374-ը, գրանցվել է մահվան 5,580 դեպք:
Իրանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 286,523-ի, ապաքինվել է 249,212 մարդ, արձանագրվել է 15,289 մահվան ելքով դեպք։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 800,849-ի, ապաքինվել է 588,774 մարդ, արձանագրվել է մահվան ելքով 13,046 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







