Ռուսաստանում COVID-19-ի դեպքերի թիվը մեկ օրում աճել է 5 848-ով՝ հասնելով 795 038-ի, լրագրողներին հայտնել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Վերջին մեկ օրում Ռուսաստանում հաստատված նոր կորոնավիրուսային վարակի դեպքերը 5 848 է 83 շրջաններում, այդ թվում՝ հայտնաբերվել է ակտիվ՝ 1 620 (27,7 տոկոս) առանց կլինիկական դրսևորումների», — ասված է հաղորդագրության մեջ:
Ավելացվում է, որ ամբողջ ընթացքում երկրում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 795 038 դեպք: Մեկ օրում Ռուսաստանում COVID-19-ի բուժումից հետո դուրս է գրվել 8 277 մարդ, ողջ ընթացքում՝ 580 330 մարդ։ Մեկ օրումմահացել է 147 մարդ, ողջ ընթացքում՝ 12 892։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







