Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 10 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:
Ընդհանուր առմամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1049 դեպք:
Ապաքինվել է ևս 3 պացիենտ, և ապաքինվածների թիվը կազմում է 903: Կորոնավիրուսի հետևանքով Վրաստանում մահացել է 16 պացիենտ: Կարանտինի ռեժիմում է մնում 5 534 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 267-ը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







