Armenia Today-ը ներկայացնում է Հարավային Կովկասի և սահմանակից պետություններում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվելու տվյալները հուլիսի 20-ի առավոտյան դրությամբ:
Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 34,877-ի, հիվանդներից 23,294-ն արդեն բուժվել է, մահացել է 641 մարդ։
Արցախում արձանագրվել է կորոնավիրուսի 168 դեպք, ապաքինվել է 134 -ը։
Վրաստանում գրանցվել է վարակման 1,028 դեպք, մահացել է 15 մարդ, հիվանդներից 899-ն արդեն բուժվել են:
Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 27,521 դեպք, 354 մարդ մահացել է, 18,967-ը՝ ապաքինվել:
Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 219,641 դեպք, ապաքինվել է՝ 202,010-ը, գրանցվել է մահվան 5,491 դեպք:
Իրանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 273,788-ի, ապաքինվել է 237,788 մարդ, արձանագրվել է 14,188 մահվան ելքով դեպք։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 771,546-ի, ապաքինվել է 550,344 մարդ, արձանագրվել է մահվան ելքով 12,342 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







