Armenia Today-ը ներկայացնում է Հարավային Կովկասի և սահմանակից պետություններում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվելու տվյալները հուլիսի 17-ի առավոտյան դրությամբ:
Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 33,559 -ի, հիվանդներից 21,931-ն արդեն բուժվել է, մահացել է 607 մարդ։
Արցախում արձանագրվել է կորոնավիրուսի 156 դեպք, ապաքինվել է 128-ը։
Վրաստանում գրանցվել է վարակման 1,006 դեպք, մահացել է 15 մարդ, հիվանդներից 883-ն արդեն բուժվել են:
Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 26,165 դեպք, 334 մարդ մահացել է, 17,256-ը՝ ապաքինվել:
Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 216,873 դեպք, ապաքինվել է՝ 198,820-ը, գրանցվել է մահվան 5,440 դեպք:
Իրանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 267,061-ի, ապաքինվել է 230,608 մարդ, արձանագրվել է 13,608 մահվան ելքով դեպք։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 752,797-ի, ապաքինվել է 531,692 մարդ, արձանագրվել է մահվան ելքով 11,937 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







