Armenia Today-ը ներկայացնում է Հարավային Կովկասի և սահմանակից պետություններում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվելու տվյալները հուլիսի 2-ի առավոտյան դրությամբ:
Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 26,065-ի, հիվանդներից 14,563-ն արդեն բուժվել է, մահացել է 453 մարդ։
Արցախում արձանագրվել է կորոնավիրուսի 119 դեպք, ապաքինվել է 101-ը։
Վրաստանում գրանցվել է վարակման 931 դեպք, մահացել է 15 մարդ, հիվանդներից 794-ն արդեն բուժվել են:
Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 18,112 դեպք, 220 մարդ մահացել է, 10,061-ը՝ ապաքինվել:
Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 201,098 դեպք, ապաքինվել է՝ 175,422-ը, գրանցվել է մահվան 5,150 դեպք:
Իրանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 230,211-ի, ապաքինվել է 191,487 մարդ, արձանագրվել է 10,958 մահվան ելքով դեպք։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 654,405-ի, ապաքինվել է 422,931մարդ, արձանագրվել է մահվան ելքով 9,536 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







