Armenia Today-ը ներկայացնում է Հարավային Կովկասի և սահմանակից պետություններում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվելու տվյալները հունիսի 30-ի առավոտյան դրությամբ:
Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 25,127-ի, հիվանդներից 13,297-ն արդեն բուժվել է, մահացել է 433 մարդ։
Արցախում արձանագրվել է կորոնավիրուսի 118 դեպք, ապաքինվել է 87-ը։
Վրաստանում գրանցվել է վարակման 926 դեպք, մահացել է 15 մարդ, հիվանդներից 791-ն արդեն բուժվել են:
Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 16,968 դեպք, 206 մարդ մահացել է, 9,369-ը՝ ապաքինվել:
Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 198,613 դեպք, ապաքինվել է՝ 171,809-ը, գրանցվել է մահվան 5,115 դեպք:
Իրանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 225,205-ի, ապաքինվել է 186,180 մարդ, արձանագրվել է 10,670 մահվան ելքով դեպք։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 641,156-ի, ապաքինվել է 403,430 մարդ, արձանագրվել է մահվան ելքով 9,166 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







