Իրանում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 2.536 նոր դեպք։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։
Իրանում վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 225.205-ի։
Վերջին մեկ օրում գրանցվել է մահվան 162 դեպք, իսկ մահացածների թիվը հասել է 10.670-ի։
Վերջին մեկ օրում կորոնավիրուսից ապաքինվել 2.879 քաղաքացի, իսկ ապաքինվածների թիվը հասել է 186.180-ի։
Հաղորդվում է, որ ծանր վիճակում է գտնվում 3.037 անձ։ Թեստավորվել է 28.209 անձ վերջին 24 ժամում, իսկ իրականացված թեստերի թիվը 1.639.078 է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







