Իրանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 215096-ի, մահվան ելքերը՝ 10130-ի, արձանագրվել է առողջացման 175103 դեպք: Այս մասին այսօր հայտնել է առողջապահության և բժշկական կրթության նախարարության մամուլի քարտուղար Սիմա Սադաթ Լարին, փոխանցում է IRNA-ն։
«Վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման 2595 նոր դեպք է հայտնաբերվել։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 215096-ի»,-ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ։
Նա նշել է, որ վերջին մեկ օրում 130 մարդ է մահացե ՝ հավելելով, որ ընդհանուր առմամբ Իրանում մահացել է արդեն 10130 մարդ:
Լարիի խոսքով՝ վարակվածների շրջանում ապաքինման 175103 դեպք է գրանցվել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







