Armenia Today-ը ներկայացնում է Հարավային Կովկասի և սահմանակից պետություններում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվելու տվյալները հունիսի 19-ի առավոտյան դրությամբ:
Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 18,698-ի, հիվանդներից 7,560-ն արդեն բուժվել է, մահացել է 309 մարդ։
Վրաստանում գրանցվել է վարակման 893 դեպք, մահացել է 14 մարդ, հիվանդներից 739-ն արդեն բուժվել են:
Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 11,329 դեպք, 139 մարդ մահացել է, 6,192-ը՝ ապաքինվել:
Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 184,031 դեպք, ապաքինվել է՝ 156,022-ը, գրանցվել է մահվան 4,882 դեպք:
Իրանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 197,647-ի, ապաքինվել է 156,991 մարդ, արձանագրվել է 9,272 մահվան ելքով դեպք։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 561,091-ի, ապաքինվել է 313,963 մարդ, արձանագրվել է մահվան ելքով 7,660 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







