Իրանում վերջին մեկ օրվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2.596 նոր դեպք, այսպիսով, հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 197.647-ի։ Այս մասին հայտնում է Իրանում Հայաստանի դեսպանությունը։
Վերջին մեկ օրում գրանցվել է մահվան 87 դեպք, իսկ մահացածների ընդհանուր թիվը հասել է 9.272-ի։
Իրանում ապաքինվածների թիվն ավելացել է 2.179-ով, այսպիսով ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 156.991։
Ծանր վիճակում է գտնվում 2.795 անձ, մինչ այժմ թեստավորվել է 1.344.599 անձ
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







