Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվելու 336 նոր դեպք է հայտնաբերվել, բուժվել է 183, մահացել է 5 մարդ, երկրում հայտնաբերված վարակվածների ընդհանուր թիվը հասել է 9218-ի։
Այս մասին Trend-ին հայտնել են Ադրբեջանի նախարարների կաբինետին կից օպերատիվ շտաբում։ Նշվում է, որ ընդհանուր առմամբ ապաքինվել է 5113 մարդ, անցած ժամանակահատվածում իրականացվել է վարակի նոր դեպքերի հայտնաբերման 5600 թեստավորում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







