Վրաստանում կորոնավիրուսի 1 նոր դեպք է հայտնաբերվել, ևս 4 հիվանդ ապաքինվել է: Այս մասին տեղեկատվությունը թարմացվել է կառավարության հատուկ կայքում՝ stopcov.ge, փոխանցում է վրացական Առաջին ալիքը։
Կայքի տվյալներով՝ այսօրվա դրությամբ Վրաստանում հաստատվել է նոր կորոնավիրուսի 828 դեպք, իսկ կորոնավիրուսից բուժվածների թիվը կազմում է 694։
Դրա հետ մեկտեղ Վրաստանի երեք քաղաքացիներ բուժման են տեղափոխվել արտասահմանից:
Նոր կորոնավիրուսից երկրում մահացել է 13 հիվանդ։
Կարանտինի ռեժիմում գտնվում է 3230 քաղաքացի, իսկ ստացիոնար հսկողության տակ՝ 285:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







