Armenia Today-ը ներկայացնում է Հարավային Կովկասի և սահմանակից պետություններում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվելու տվյալները հունիսի 11-ի առավոտյան դրությամբ:
Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 14,103-ի, հիվանդներից 5,226-ն արդեն բուժվել է, մահացել է 227 մարդ։
Վրաստանում գրանցվել է վարակման 827 դեպք, մահացել է 13 մարդ, հիվանդներից 690-ն արդեն բուժվել են:
Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 8,530 դեպք, 102 մարդ մահացել է, 4,720-ը՝ ապաքինվել:
Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 173,036 դեպք, ապաքինվել է՝ 146,839-ը, գրանցվել է մահվան 4,746 դեպք:
Իրանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 177,938-ի, ապաքինվել է 140,590 մարդ, արձանագրվել է 8,506 մահվան ելքով դեպք։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 493,657-ի, ապաքինվել է 252,783 մարդ, արձանագրվել է մահվան ելքով 6,358 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







