Armenia Today-ը ներկայացնում է Հարավային Կովկասի և սահմանակից պետություններում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվելու տվյալները հունիսի 10-ի առավոտյան դրությամբ:
Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 13,675-ի, հիվանդներից 4,451-ն արդեն բուժվել է, մահացել է 217 մարդ։
Վրաստանում գրանցվել է վարակման 818 դեպք, մահացել է 13 մարդ, հիվանդներից 686-ն արդեն բուժվել են:
Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 8,191 դեպք, 98 մարդ մահացել է, 4,606-ը՝ ապաքինվել:
Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 172,114 դեպք, ապաքինվել է՝ 144,598-ը, գրանցվել է մահվան 4,729 դեպք:
Իրանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 175,927-ի, ապաքինվել է 138,457 մարդ, արձանագրվել է 8,425 մահվան ելքով դեպք։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 485,253-ի, ապաքինվել է 242,397 մարդ, արձանագրվել է մահվան ելքով 6,142 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







