Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Վասիլի Օսմակովի գլխավորած պատվիրակության հետ քննարկել է ռազմական համագործակության հեռանկարները, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Կողմերը քննարկել են ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում երկկողմ համագործակցության դերը տարածաշրջանային անվտանգության ու խաղաղության ապահովման գործում, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Հանդիպումը կայացել է սեպտեմբերի 30-ին՝ Baku Expo Center-ում անցկացվող ADEX 2026 Ադրբեջանի պաշտպանական միջազգային ցուցահանդեսի շրջանակում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







