Իրանում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 2.043 նոր դեպք։ Այս մասին հայտնում է Իրանում Հայաստանի դեսպանությունը։
Հարևան երկրում վարակակիրների ընդհանուր թիվը 173.832 է։
Վերջին մեկ օրում գրանցվել է մահվան 70 նոր դեպք, իսկ վարակից մահացածների ընդհանուր թիվը հասել է 8.351-ի։
Վերջին մեկ օրում վարակից ապաքինվել է 2.011 քաղաքացի, իսկ առողջացածների ընդհանուր թիվը կազմում է 136.360։
Ծանր վիճակում է գտնվում 2.619 անձ, մինչ այժմ թեստավորվել է 1.107.254 քաղաքացի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







