Armenia Today-ը ներկայացնում է Հարավային Կովկասի և սահմանակից պետություններում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվելու տվյալները հունիսի 7-ի առավոտյան դրությամբ:
Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 12,364-ի, հիվանդներից 3,720-ն արդեն բուժվել է, մահացել է 190 մարդ։
Վրաստանում գրանցվել է վարակման 808 դեպք, մահացել է 13 մարդ, հիվանդներից 663-ն արդեն բուժվել են:
Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 7,239 դեպք, 84 մարդ մահացել է, 4,024-ը՝ ապաքինվել:
Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 169,218 դեպք, ապաքինվել է՝ 133,400-ը, գրանցվել է մահվան 4,669 դեպք:
Իրանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 169,425-ի, ապաքինվել է 135,322 մարդ, արձանագրվել է 8,209 մահվան ելքով դեպք։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 458,689-ի, ապաքինվել է 221,388 մարդ, արձանագրվել է մահվան ելքով 5,725 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







