Armenia Today-ը ներկայացնում է Հարավային Կովկասի և սահմանակից պետություններում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվելու տվյալները հունիսի 4-ի առավոտյան դրությամբ:
Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 10,524-ի, հիվանդներից 3,454-ն արդեն բուժվել է, մահացել է 170 մարդ։
Վրաստանում գրանցվել է վարակման 800 դեպք, մահացել է 13 մարդ, հիվանդներից 640-ն արդեն բուժվել են:
Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 6,260 դեպք, 76 մարդ մահացել է, 3,665-ը՝ ապաքինվել:
Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 166,422 դեպք, ապաքինվել է՝ 130,852-ը, գրանցվել է մահվան 4,609 դեպք:
Իրանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 160,696-ի, ապաքինվել է 125,206 մարդ, արձանագրվել է 8,012 մահվան ելքով դեպք։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 432,277-ի, ապաքինվել է 195,957 մարդ, արձանագրվել է մահվան ելքով 5,215 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







