Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվելու 325 նոր դեպք է հայտնաբերվել, բուժվել է 101 մարդ, մահացել` 5-ը, հայտնում է Trend-ը՝ վկայակոչելով նախարարների կաբինետին կից օպերատիվ շտաբին:
Այսօր երկրում կորոնավիրուսով վարակվելու 6260 դեպք է հայտնաբերվել։ 3665 մարդ բուժվել է, 76 մարդ մահացել, 2519 մարդ շարունակում է բուժումը հատուկ ռեժիմի հիվանդանոցներում, նրանցից 61-ի վիճակը գնահատվում է ծանր, 78-ը՝ միջին ծանրության, իսկ մյուսների վիճակը՝ կայուն:
Անցած ժամանակահատվածում անցկացվել է վարակի նոր դեպքերի հայտնաբերման 315,527 թեստավորում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







