Թուրքիայում հունիսի 1-ին նոր տեսակի կորոնավիրուսից մահացել է 23 մարդ, իսկ վարակից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 4․563 ։ Այդ մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան, փոխանցում է «Անադուլու» գործակալություն։
Հաղորդվում է, որ վերջին մեկ օրում Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 827 նոր դեպք, իսկ վարակի բռկումից ի վեր, ընդհանուր առմամբ, արձանագրվել է վարակի 164․769 դեպք։
Ըստ պաշտոնական տվյալների` Թուրքիայում մինչև օրս համավարակից ապաքինվել է 128.947 մարդ, իսկ 651 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Նշվում է, որ 1 օրվա ընթացքում կատարվել է 31․525 թեստ, իսկ թեստավորումների թիվը հասել է 2․070․719-ի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







