Armenia Today-ը ներկայացնում է Հարավային Կովկասի և սահմանակից պետություններում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվելու տվյալները հունիսի 2-ի առավոտյան դրությամբ:
Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 9,492-ի, հիվանդներից 3,402-ն արդեն բուժվել է, մահացել է 139 մարդ։
Վրաստանում գրանցվել է վարակման 794 դեպք, մահացել է 12 մարդ, հիվանդներից 624-ն արդեն բուժվել են:
Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 5,662 դեպք, 68 մարդ մահացել է, 3,508-ը՝ ապաքինվել:
Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 164,769 դեպք, ապաքինվել է՝ 128,947-ը, գրանցվել է մահվան 4,563 դեպք:
Իրանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 154,445-ի, ապաքինվել է 121,004 մարդ, արձանագրվել է 7,878 մահվան ելքով դեպք։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 414,878-ի, ապաքինվել է 175,877 մարդ, արձանագրվել է մահվան ելքով 4,855 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







