Armenia Today-ը ներկայացնում է Հարավային Կովկասի և սահմանակից պետություններում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվելու տվյալները մայիսի 29-ի առավոտյան դրությամբ:
Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 8,216-ի, հիվանդներից 3,287-ն արդեն բուժվել է, մահացել է 113 մարդ։
Վրաստանում գրանցվել է վարակման 738 դեպք, մահացել է 12 մարդ, հիվանդներից 573-ն արդեն բուժվել են:
Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 4,759 դեպք, 56 մարդ մահացել է, 3,022-ը՝ ապաքինվել:
Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 160,979 դեպք, ապաքինվել է՝ 124,369-ը, գրանցվել է մահվան 4,461 դեպք:
Իրանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 143,849-ի, ապաքինվել է 112,988 մարդ, արձանագրվել է 7,627 մահվան ելքով դեպք։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 379,051-ի, ապաքինվել է 150,993 մարդ, արձանագրվել է մահվան ելքով 4,142 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







