Կորոնավիրուսի պանդեմիան և նավթի գների անկումը կարող են Ռուսաստանին հրահրել «ագրեսիայի»
հարևան երկրների նկատմամբ։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը, հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Financial Times-ին տված հարցազրույցում։
«Համաճարակի և նավթի գների անկման հետևանքով առաջացած ճգնաժամը, ինչպես նաև բարդ քաղաքական իրավիճակը կարող են Ռուսաստանին ագրեսիայի դրդել արտասահմանում իր գերազանցությունը ցուցադրելու համար», — հայտարարել է Զուրաբիշիվիլին՝ որպես օրինակ բերելով 2008 թվականի օգոստոսի իրադարձությունները: «Որպես Վրաստանի նախագահ, ես հույս ունեմ, որ այս անգամ դա տեղի չի ունենա», -ասել է Զուրաբիշվիլին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







