Armenia Today-ը ներկայացնում է Հարավային Կովկասի և սահմանակից պետություններում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվելու տվյալները մայիսի 23-ի առավոտյան դրությամբ:
Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 5,928-ի, հիվանդներից 2,874-ն արդեն բուժվել է, մահացել է 74 մարդ։
Վրաստանում գրանցվել է վարակման 723 դեպք, մահացել է 12 մարդ, հիվանդներից 495-ն արդեն բուժվել են:
Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 3,855 դեպք, 46 մարդ մահացել է, 2,399-ը՝ ապաքինվել:
Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 154,500 դեպք, ապաքինվել է՝ 116,111-ը, գրանցվել է մահվան 4,276 դեպք:
Իրանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 131,652-ի, ապաքինվել է 102,276 մարդ, արձանագրվել է 7,300 մահվան ելքով դեպք։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 326,448-ի, ապաքինվել է 99,825 մարդ, արձանագրվել է մահվան ելքով 3,249 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







