Վրաստանում աճել է կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը 9-ով և հասել 721-ի: Այս մասին տեղեկատվությունը տեղադրված է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքում՝ stopcov.ge, փոխանցում է վրացական Առաջին ալիքը։ Տեղեկատվության համաձայն՝ 485 վարակակիրներն արդեն ապաքինվել են։
Կարանտինի ռեժիմում գտնվում է 3519 մարդ, իսկ հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ՝ 351:
Վրաստանում կորոնավիրուսից 12 մարդ է մահացել։ Բացի այդ, արտասահմանից բուժման նպատակով տեղափոխվել է Վրաստանի 3 քաղաքացի։





























