Armenia Today-ը ներկայացնում է Հարավային Կովկասի և սահմանակից պետություններում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվելու տվյալները մայիսի 21-ի առավոտյան դրությամբ:
Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 5,271-ի, հիվանդներից 2,419-ն արդեն բուժվել է, մահացել է 67 մարդ։
Վրաստանում գրանցվել է վարակման 713 դեպք, մահացել է 12 մարդ, հիվանդներից 475-ն արդեն բուժվել են:
Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 3,631 դեպք, 43 մարդ մահացել է, 2,253-ը՝ ապաքինվել:
Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 152,587 դեպք, ապաքինվել է՝ 113,987-ը, գրանցվել է մահվան 4,222 դեպք:
Իրանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 126,949-ի, ապաքինվել է 98,808 մարդ, արձանագրվել է 7,183 մահվան ելքով դեպք։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 308,705-ի, ապաքինվել է 85,392 մարդ, արձանագրվել է մահվան ելքով 2,972 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







