Վերջին մեկ օրվա ընթացքում Ադրբեջանում կորոնավիրուսային վարակի 113 նոր դեպք է հաստատվել, երկրում վարակվածների ընդհանուր թիվը կազմել է 3 631։ Այս մասին հայտնում է Turan գործակալությունը՝ հղում անելով երկրի օպերատիվ շտաբի հայտարարությանը։
Հաղորդվում է, որ վերջին մեկ օրվա ընթացքում ապաքինվել և հիվանդանոցներից գրվել է 55 մարդ, իսկ ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 2 253։
Ադրբեջանում գրանցվել է նաև մահվան 2 նոր դեպք, իսկ վարակից մահացածների ընդհանուր թիվը 43 է։
Նշվում է, որ հիվանդանոցներում շարունակում է բուժում ստանալ 1 335 անձ, 46-ի վիճակը գնահատվում է ծանր, 64-ի վիճակը՝ միջին ծանրության:
Վարակի տարածումից ի վեր երկրում անցկացվել է կորոնավիրուսի 245 609 թեստ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







