Մինչ այժմ Թուրքիայում կորոնավիրուսից ապաքինվել և հիվանդանոցներից դուրս են գրվել ընդհանուր առմամբ 112 895։ Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարության հայտարարությանը։
24 ժամվա ընթացքում Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1022 նոր դեպք, իսկ վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 151 615։
Վերջին մեկ օրվա ընթացքում Թուրքիայում գրանցվել է նոր տիպի կորոնավիրուսից ևս 28 մահվան ելքով դեպք, իսկ զոհվածների ընդհանուր թիվը հասել է 4199-ի:
Անցած օրվա ընթացքում կատարվել է COVID-19-ի առկայության ավելի քան 25 հազար թեստ, իսկ հիվանդության բռնկման սկզբից անցկացվել է ավելի քան 1,67 մլն թեստավորում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







