Ադրբեջանում կորոնավիրուսի 131 նոր դեպք է հայտնաբերվել, հայտնում է Trend-ը` վկայակոչելով օպերատիվ շտաբը։ Գործակալության տեղեկություններով՝ բուժվել է 143 հիվանդ, մահացել՝ 1 մարդ։ Ընդհանուր առմամբ Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվելու 3 518 դեպք է հայտնաբերվել, բուժվել է 2 198, մահացել՝ 41 մարդ:
Այս պահին հատուկ ռեժիմի հիվանդանոցներում շարունակվում է 1 279 անձի բուժումը, որոնցից 41-ի վիճակը գնահատվում է ծանր, 59-ի վիճակը՝ միջին ծանրության, իսկ մնացածներն իրենց նորմալ են զգում:
Անցած ժամանակահատվածում Ադրբեջանում կորոնավիրուսին հայտնաբերելու համար անցկացվել է 240 220 թեստավորում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







