Վրաստանում կորոնավիրուսի մեկ նոր դեպք է գրանցվել։ Այս մասին հաղորդում է վերահսկողության ազգային կենտրոնը, փոխանցում է վրացական Առաջին ալիքը։
Կենտրոնի տվյալներով՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 702-ի։
Ինչ վերաբերում է ապաքինվածներին, ապա նրանց թիվն ավելացել է 24-ով և կազմել 456։
Կլինիկաներում կորոնավիրուսից բուժվում է 234 մարդ։ Վրաստանում նոր կորոնավիրուսից 12 մարդ է մահացել։
Հիվանդությունների վերահսկման կենտրոնի տեղեկատվության համաձայն՝ ընդհանուր առմամբ 40 711 մարդ արդեն անցել է ՊՇՌ թեստի նախնական թեստավորումը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







