Վերջին 24 ժամվա ընթացքում Թուրքիայում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1158 դեպք, իսկ վարակի տարածումից ի վեր երկրում գրանցվել է վարակի 150 593 դեպք։ Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարության հայտարարությանը։
Վերջին մեկ օրվա ընթացքում Թուրքիայում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 31 նոր դեպք, իսկ վարակի տարածումից ի վեր մահացածների ընդհանուր թիվը կազմում է 4171։
Թուրքիայում կորոնոավիրուսի վարակի բռնկումից ի վեր առողջացել և հիվանդանոցներից դուրս են գրվել ընդհանուր առմամբ 111 577 պացիենտներ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







