Ինը քաղաքական ուժ դիմում է ներկայացրել Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի ավագանու ընտրություններին մասնակցելու համար, հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
Նշենք, որ ընտրությունները նախատեսված են նոյեմբերի 16-ին և կանցկացվեն համամասնական ընտրակարգով։
Ըստ ԿԸՀ-ի՝ սկզբնապես թիվ 14 տարածքային ընտրական հանձնաժողով դիմումներ են ներկայացրել 11 կուսակցություններ և դաշինքներ, սակայն առաջադրման փաստաթղթերը ներկայացրել են միայն 9-ը։
Դրանց թվում են «Հայրենիք» կուսակցությունը, «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքը (ներառյալ «Առաջ» և «ՀՅԴ» կուսակցությունները), «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, «Մայր Հայաստան» ազգային-ժողովրդավարական կուսակցությունը, «Ժառանգություն» կուսակցությունը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, «Հանրապետություն» կուսակցությունը և «Համահայկական ճակատ» կուսակցությունը։
Թեկնածուների գրանցումը կիրականացվի հոկտեմբերի 12-17-ը։ Կուսակցություններն ու դաշինքները քվեաթերթիկի համարները կստանան հոկտեմբերի 18-ին՝ Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում կայանալիք վիճակահանության արդյունքների հիման վրա։
Մայիսին Վաղարշապատի քաղաքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական էր տվել, որից հետո քաղաքի ավագանին չէր կարողացել նոր քաղաքապետ ընտրել քվորումի բացակայության պատճառով, քանի որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչները չէին մասնակցել նիստին: Մայիսի 24-ին ԶԼՄ-ն հայտնել էր, որ իշխանությունները մտադիր են ևս մեկ անգամ խոշորացնել Վաղարշապատ համայնքը՝ միավորելով Խոյ համայնքի հետ և զոհված ազատամարտիկ Մեխակ Մեխակյանի որդուն՝ Արգիշտի Մեխակյանին, նշանակել Էջմիածնի քաղաքապետ։ Հունիսին կառավարության որոշմամբ Խոյը ընգրկվել էր Վաղարշապատ համայնքի մեջ։
Հուլիսին կառավարությունը վաղաժամկետ դադարեցրել էր Վաղարշապատի ավագանու լիազորությունները։






































