Շուշիում որքան ներդրում արվել է, երևի, «Հաղթանակ» զբոսայգու շրջակայքում գտնվող մեկ տան ներդրումային արժեքով ծրագիր է, չեմ բացառում 3 կամ 4 տան գնի չափով։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանին, ով իր հարցադրման մեջ թվարկում էր, թե նախորդ իշխանությունների ժամանակ որքան ներդրումներ են արվել Շուշիում։
Փաշինյանը հիշեցրեց, որ պատերազմից հետո մեղադրանքներ էին հնչում այն բանի համար, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել Շուշի քաղաքում։ «Մեզ դրա համար մեղադրում էին, որ դրանով մենք սադրիչ քայլ ենք արել, որ պատերազմ հրահրենք։ Բա եթե մենք տենց հրաժարվող էինք, ինչի էինք գնում այդ միջոցառումն անում»,-հայտարարեց վարչապետը։
«Թե մենք ինչ ներդրումային ծրագրեր ենք արել 2018-ից հետո Արցախի տարածքում, երևի թե այդ մեղադրանքները ճիշտ կլինեն, որովհետև այդ ներդրումային ծրագրերը հայտարարելով, գուցե, պետք է ոչինչ չանենք, ինչպես նախկինում էր։ Ես ասում եմ՝ այո, Շուշիում նախկինում բնակելի շենք շահագործման չի հանձնվել։ Մի բնակարանի արժեքի չափով ներդրումային ծրագրեր թվարկեցիք»,- շարունակեց վարչապետը։
Փաշինյանը հայտնեց, որ Սյունիքի համայնքներում վերջին ամիսներին մեկ մլրդ դրամից ավելի ներդրումներ են կատարվել։ «Գյուղերը 40-50 տարով ճանապարհ չեն ունեցել, կառուցում ենք, մեզ համար հայրենիքը կենաց չի, մեզ համար հայրենիքը ծրագիր է, որն իրականացվում է»,-նշեց Նիկոլ Փաշինյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






